Բացել լրահոսը Փակել լրահոսը
ցավակցական
A A
Պաշտոնական

Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Վոլոդոմիր Զելենսկիին և Հասան Ռոհանիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած  ողբերգական ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

Ուկրաինայի նախագահին հղված հեռագրում ասված է.

 

«Հարգելի պարոն Զելենսկի,

 Խոր վշտով ստացա Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման ցավալի լուրը:

 Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այս դժվարին պահին մենք Ուկրաինայի բարեկամ ժողովրդի կողքին ենք»:

Իրանի նախագահին հղված հեռագրում ասված է.

 

«Ձերդ Գերազանցություն,

 Ցավով տեղեկացա հունվարի 8-ին Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:  Հայ ժողովրդի անունից իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի բարեկամ ժողովրդին»: