Բացել լրահոսը Փակել լրահոսը
1399556
A A
Պաշտոնական

Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ կապված Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ։ Նա նշել է, որ շատ տխուր լուր էր ինքնաթիռի կործանման մասին լուրը եւ ցավակցել է մահացածների հարազատներին ու մտերիմներին։ 

«Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737» ինքնաթիռի կործանման շատ ցավալի լուր: Խորին ցավակցություններս զոհերի ընտանիքներին և հարազատներին»։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ Ֆեյսբուքի իր էջում նշել է․

«Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է»: