ՀԲՖ գլխավոր քարտուղարը Գլենդելում հանդիպել է պատանի բասկետբոլիստուհիների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀԲՖ գլխավոր քարտուղարը Գլենդելում հանդիպել է պատանի բասկետբոլիստուհիների հետ
Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հերթական մարզումն է անցկացրել Գլենդելում: Գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանի սաները նախապատրաստվում են հուլիսին Ջիբրալթարում կայանալիք C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությանը:
Մարզումից առաջ հայ մարզուհիների հետ հանդիպել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
«Վերջին տարիներին մեծ ուշադրությամբ հետևում ենք ձեր ելույթներին ու շատ հաճելի է, որ այսօր մեծ մրցակցություն է ծավալվել հավաքականում հայտնվելու համար: Հույս ունենք, որ դուք տարիներ անց ելույթ կունենանք նաև ազգային հավաքականում: Բասկետբոլը միջոց է, որ ձեր նման գեղեցիկ հայուհիներն ավելի ամուր կապված լինեն հայրենիքի հետ», ասել է Արթուր Նազարյանը:
ՀԲՖ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաև մյուս տարիքային հավաքականների անդամների հետ: