A
A
Իրանում 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի հյուսիսում 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական սեյսմոլոգիական կենտրոնին:
Սեյսմոլոգների տվյալներով ՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 04.29-ին (Երեւանի ժամանակով 07.29-ին)։
Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Խորասան-Ռեզավի նահանգում։
Տվյալ պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: