Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակ մասնակիցը`վերջին տեղում

Սպորտ

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Պիեռ Բալյանը տղամարդկանց մենասահքի պարտադիր ծրագրում 38 մասնակիցների մեջ զբաղեցրեց 37-րդ տեղը: Սակայն մեր մարզիկը եզրափակեց մրցաշարային աղյուսակը, քանի որ մասնակիցներից մեկը վնասվածքի պատճառով հրաժարվեց ելույթից:

Պիեռ Բալյանը ստացավ ընդամենը 31,82 միավոր` առաջատար Եվգենի Պլյուշչենկոյից ետ մնալով 59,48 միավորով: Այդպիսով, մեր միակ մասնակիցն ավարտեց ելույթը, քանի որ ազատ ծրագրին մասնակցելու են առաջին վարժությունում 1-16-րդ տեղերը գրաված գեղասահորդները: