A
A
Սահմանը հատողները ջերմաչափվում են
Աջակցիր «Ա1+»-ինԴեպի Վրաստան քաղաքացիների մեծ հոսքը աննկատ, բայց ամբողջովին հսկվում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմի կողմից։ Սահմանը հատողները ջերմաչափվում են։ Այս մասին հայտնում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, որը Ամանորին սահմանային կետերում աշծատում է ուժեղացված ռեժիմով՝ ունենալով ամենօրյա հերթապահներ։
Վերահսկողությունը ուժեղացված է նաեւ օդային սահմանով երկիր մտնողների հանդեպ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի ստացիոնար ջերմաչափերի միջոցով։
Ի դեպ, Ամանորի շրջանին բնորոշ սննդային թունավորումների արձանագրման դեպքում տեսչական մարմինը կարձագանքի իր լիազորությունների շրջանակում։