Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բակո Սահակյանն այցելել է դիրքապահներին (տեսանյութ)

Նախատոնական անակնկալներից ու միջոցառումներից անմասն չեն մնացել հանրապետության հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինծառայողները և զինավանների բնակիչները:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 30-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դիրքապահների Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց հարազատ օջախներ, ինչպես նաև հետաքրքրվել օպերատիվ մարտավարական իրադրությամբ:

Բարձրաստիճան հյուրերը հետևել են նաև նախորդ տարի Մեխակավանում բացված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ներկայացումներին, պարային համարներին,  մասնակցել զինավանում կազմակերպված տոնական միջոցառմանն ու ճաշկերույթին:



-- 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն