Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Մարզեր

Ալավերդիում հղիության ընդհատումները կտրուկ նվազել են՝ երրորդ, չորրորդ երեխան են ունենում (տեսանյութ)

2019 թվականի ընթացքում մինչև դեկտեմբերի 26-ը ներառյալ Ալավերդու ծննդատանը լույս աշխարհ է եկել 250 փոքրիկ՝  135 աղջիկ և 115 տղա։

Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Լյուդա Մկրտումյանն ասում է՝  ծնունդների թիվը չի ավելացել, բայց չի էլ նվազել։

Բժշկուհին ուրախությամբ է փաստում՝ գրեթե 100 տոկոսով կոտրել են այն կարծրատիպը, թե առաջնեկը պարտադիր տղա պետք է լինի։

Ասում է, որ հղիությունն ընդհատողների թիվն էլ է կտրուկ նվազել, երիտասարդները հիմա երրորդ ու չորրորդ երեխան են ունենում։

Մանրամասները՝ «Անկյուն +3» տեսանյութում