Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը հարձակվե՞լ է վարորդի վրա

Սպորտ

Ըստ արգենտինական լրատվամիջոցների` հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երեկ երեկոյան հարձակում է գործել իրեն տուն հասցրած տաքսու վարորդի վրա, պատռել նրա վերնաշապիկը, իսկ երբ վերջինս ոստիկանությանն է դիմել, նա առաջարկել է գնել երեք վերնաշապիկ, միայն թե նա չդիմի իրավապահներին:

Դավիթ Նալբանդյանը հերքել է այդ լուրը. «Ես ոչ մեկին չեմ դիպել: Ֆիզիկական ագրեսիայից հետո միշտ հետքեր են մնում: Տաքսու վարորդի հետ ոչինչ էլ չի պատահել»:

Ոստիկանությունից հաստատել են, որ Դավիթ Նալբանդյանի եւ տաքսու վարորդի միջեւ ընդհարում եղել է, սակայն վերջինս ոչ մի մեղադրանք չի ներկայացրեց թենիսիստի հասցեին: