5 մլն դրամ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդից՝ բարեգործական միջոցառման համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմանորյա հրաշքներին ցանկանում են հավատալ՝ անկախ տարիքից։ Փոքր, թե մեծ, երազում են և սպասում նվերների, եթե անգամ չեն հավատում Ձմեռ պապիկին։
«Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել էր ամանորյա միջոցառում, որին մասնակցում էին հաշմանդանություն ունեցող, սոցիալապես անապահով և զոհված ազատամարտիկների երեխաներ։
Միջոցառման ընթացքում փոքրիկների համար կատարումներով հանդես եկան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, իսկ հետո երեխաները դիտեցին «Անխելք մարդը» ներկայացումը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանների մասնակցությամբ։
Տիկին Հակոբյանն ներկա էր իր դստեր հետ։
Դեկտեմբերի 29-ին վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կդիտեն «Ալլադին» ներկայացումը, որից հետո կայցելեն Երևանում գործող ժամանացի տարբեր վայրեր:
Ամանորյա միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 5 միլիոն դրամ։