Անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն ու կվերադարձվեն հետիոտնին
Աջակցիր «Ա1+»-ինՇինթույլտվության ժամկետն ավարտված և անավարտ մնացած շինությունների կառուցապատողներն այսուհետ պարտավոր են
վերականգնել ու պատշաճ տեսքի բերել մայթերը: Բացի այդ, շինհրապարակների հարակից ժամանակավոր անցուղիներն էլ
ապահովված կլինեն թեքահարթակներով: Ավագանին սահմանեց նոր չափորոշիչներ:
Միաժամանակ, սույն նախագծով փոփոխություն կկատարվի նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում։
Մասնավորապես, կառուցապատողները մինչև շինարարական աղբի հեռացումը, որը պետք է կանոնավոր կերպով
կազմակերպեն, պարտավոր են այն պահել շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց
թաղանթներով կամ փակ տարաների մեջ, իսկ եթե շինարարական հրապարակ առկա չէ (օրինակ՝ բազմաբնակարան շենքում
բնակարանի վերանորոգման ժամանակ), ապա մինչև հեռացումը շինարարական աղբը պետք է պահվի կառուցապատման տվյալ օբյեկտում։
Երեւանի քաղաքապետարան