A
A
Առայժմ Հայաստանը չկա
Աջակցիր «Ա1+»-ինԿանադական Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիկան խաղերի պաշտոնական կայքէջն արդեն հրապարակել է այն մարզիկ-մարզուհիների անունները, որոնք մրցումներին մասնակցելու իրավունք են նվաճել: Նրանց մեջ առայժմ բացակայում են Հայաստանի ներկայացուցիչները (մեր հարեւան Վրաստանն արդեն ունի 6, Թուրքիան` 1 մասնակից, Իրանն ու Ադրբեջանը` նույնպես 0):
Օլիմպիական խաղերի մասնակիցների լրիվ կազմի հրապարակման վերջին ժամկետը հունվարի 25-ն է:
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Լեւոն Հարությունյանի կարծիքով Հայաստանից հավանաբար խաղերին մասնակցելու իրավունք կստանան 4-5 մարզիկներ` 3 լեռնադահուկորդներ եւ 1-2 դահուկորդներ (դա կորոշեն խաղերի կազմակերպիչները` հաշվի առնելով մարզիկների ցույց տված արդյունքները եւ վաստակած վարկանիշային միավորները):