Քաղաքական վերահսկողությունը կոռուպցիա է․ անբարեխիղճ նախարարը կարող է բուհը կառավարել մեկ կենտրոնից. բանավեճ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի հեռուստաբանավեճ՝ «Բարձրագույն կրթության խնդիրների լուծմանը կնպաստի՞ օրենքի նոր նախագիծը» թեմայով։
Բանախոսներն են՝
Սամվել Կարաբեկյան՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական
Անի Կոջոյան՝ Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) համակարգող խմբի անդամ
Քրիստինե Ծատուրյան՝ «Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ
Միշա Թադևոսյան՝ «Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ
Արսեն Թավադյան՝ ԵՊՀ դասախոս, փաստաբան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: