Բացել լրահոսը Փակել լրահոսը
80021375_2504276089640667_1505980439246929920_n
A A
Հասարակություն

Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող դասընթացներ՝ մարզերի դպրոցականների համար (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցեց գյուղատնտեսության ոլորտի հիմնական գերակայությունները․ հողային բարեփոխումներ, արտահանման դիվերսիֆիկացում, առևտրայնացում, ավելացված արժեքի ստեղծում, տեխնոլոգիական արդիականացում և նորարարություն, մարդկային կարողությունների և հմտությունների զարգացում։

Իսկ վերը նշված գերակայություններից Էկոնոմիկայի նախարարությունը բխեցրել է հետևյալ հիմնական առաջնահերթությունները՝  գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում, սննդամթերքի անվտանգության ապահովում, պարենային անվտանգության և սնուցման բարելավում, տեղական շուկաների և արտահանման հնարավորությունների զարգացում, մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, գյուղական համայնքների զարգացման աջակցում, թվային գյուղատնտեսության խթանում և նորարարական լուծումներ գյուղատնտեսության  զարգացման համար։

Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանի խոսքերով՝ նախարարությունը Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության պարեն և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ ծրագիր է մշակել, որով գյուղական համայնքների բնակիչ  11-12-րդ դասարանցիներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող դասընթացներում ներգրավվելու հնարավորություն են ստացել։

«Ներկայացված է 12 պրեզենտացիա 12 ժամվա համար, ըստ որի՝ ինչ-որ պարբերությամբ այդ համայնքներ են գալու տարբեր մասնագետներ․ սկզբում FAO-ի մասնագետներ, հետո լինելու են մեր վարչության մասնագետները, հետո դպրոցի մասնագետներ, եթե կարողանանք իրենց վերապատրաստել, իրենք այդ դասընթացները ֆակուլտատիվ ձևով անցկացնելու են 11-12-րդ դասարանցիների համար՝ հասկացնելու, թե ինչպիսին է 21-րդ դարի գյուղատնտեսությունը»,- նշեց Քամալյանը։

Հարցին, թե կոնկրետ ո՞ր ոլորտների վրա է կենտրոնացումը եղել, նա պատասխանեց, որ առաջին երկու դասընթացը եղել է թվային գյուղատնտեսության մասին։ Փոխնախարարն ասաց, որ դա երեխաներին շահագրգռելու համար է։ «Կա անասնապահություն, կա այգեգործություն, վերամշակում, ինչքան, որ ես հիշում եմ»,- եզրափակեց Էկոնոմիկայի փոխնախարարը։