Ուղիղ․ «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում՝ «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով:
Քննարկմանը մասնակցում են հասարակական կառույցների անդամներ, ԱԺ պատգամավորներ։
Լսումների ընթացքում ակնկալվում է քննարկում ծավալել հետեւյալ թեմատիկ ուղղություններով.
1.ՀՀ կրթության համակարգի առկա արդյունքների գնահատումն ու հետեւությունները. հաջողված, ձախողված եւ առկախ կրթական բարեփոխումներն ու քաղաքականացվածության հետեւանքները,
2. Կրթության իրավունքի հավասարության, մատչելիության եւ ներառականության ապահովումը՝ որպես սոցիալական արդարության իրականացման նախապայման,
3.Բարեվարքության ապահովումը՝ որպես որակյալ կրթության երաշխիք,
4.Բարձրագույն կրթության կառավարման հաշվետվողականության համակարգերի արդյունավետության ապահովման առաջիկա գործողությունները:
Քննարկմանը կարող եք հետևել «Ա1+»-ի կայքում։