2010 թ առաջին չեմպիոնները
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի մեծահասակների 2010 թ առաջնությունը:
Ինչպես տեղեկացանք մրցումների գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Անդրանիկ Արզումանյանից, առաջնությանը մասնակցեցին հանրապետության 3 մարզերի (Երեւան, Շիրակ, Արարատ) 92 մարզիկներ:
Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Հարություն Հովհաննիսյանը (55 կգ , ՖԻՄԱ, Երեւան), Վահան Զոհրաբյանը (60 կգ, Գյումրի), Արման Ադիկյանը (66 կգ, Էջմիածին), Վարշամ Բորանյանը (74 կգ, Ախուրյան), Դենիս Ֆորովը (84 կգ, ՀԱՕԿ-ի մարզադպրոց, Երեւան), Սարգիս Տոնոյանը (96 կգ, ըմբշամարտի ՄՊԴ, Երեւան), Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, ՕՀ քոլեջ, Երեւան):
Առաջիկա շաբաթ-կիրակի օրերին, հունվարի 23-24-ը, Երեւանի խուլ-համրերի մարզամշակութային պալատում տեղի կունենա արդեն ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական առաջնությունը: