Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:) Փաշինյան (տեսանյութ)

Կեսգիշերից հետո «ջիփային սկանդալի» թեմայով կրկին գրառում է կատարել Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:

Այն ներկայացնում ենք ստորեւ

 

Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:)

Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:

Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն:

Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը:

Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով:)