Բացել լրահոսը Փակել լրահոսը
80077321_820780955038783_6107355890464063488_n
A A
Հասարակություն

Դատավորը ազատ կարձակի՞ ցմահ դատապարտյալին (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացավ ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձակման բողոքի քննությունը։ Վերջինս պատիժը կրում է արդեն 23 տարի։

Աշոտ Մանուկյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Սևան Քրեակատարողական հիմնարկ՝ փակ ռեժիմից տեղափոխվելով բաց ռեժիմ։

Դատախազի բացակայության պատճառով դատավոր Մնացական Հարությունյանը դատական նիստը հետաձգեց, այն տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 15։00-ին։

Դատավարության հետաձգման հետ կապված՝ առարկություն ներկայացրեց փաստաբան Միհրան Պողոսյանը, նա նրա բացակայության մեջ միտում տեսավ՝ դատավարությունը հետաձգելու համար։

Դատապարտյալն իր ելույթում պատմեց իր ձեռքբերումների, հոգեբանություն առարկան ուսումնասիրելու, ստեղծագործելու մեծ ցանկության ու ձերբակալության տարիներին իր հրապարակած գրքերի մասին։

Դատավորի այն դիտարկմանը, որ նա ավելի քան 23 տարի է՝ անաատության մեջ է և ինչպե՞ս է պատկերացնում հասարակության մեջ վերաինտեգրումն ու հետագա կյանքը, Աշոտ Մանուկյանը պատասխանեց․

«Ազատ արձակման պարագայում կփոխեմ ուսումս ստացիոնար և կընդունվեմ աշխատանքի»։

Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման բանակում ծառայության ընթացքում 3 հոգու սպանության համար։ Սպանված զինվորների ծնողները ներել են նրան            ։