Ռոբերտ Քոչարյանի ելույթի ընթացքում իրավիճակը դահլիճում լարվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Վերջինս իր ելույթում արձագանքեց տուժողի իրավահաջորդի այն խոսքերին, թե ինքը վտանգավոր է մեր պետականության համար։
«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել։ Որևէ որոշում առանց ինձ չի կայացվել։ Հայստանում ես 10 տարի եղել եմ նախագահը։ Մինչև իմ նախագահ դառնալը Հայաստանը դասվում էր աղքատ երկրների շարքին։ Իմ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր»։
Քոչարյանը հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս կարող է այսպիսի արդյունքներ գրանցած մարդը համարվել վտանգ պետականության համար։ Քոչարյանի ելույթի ընթացքում առարկություն ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Քոչարյանը, սակայն, շարունակեց խոսքը։
Նա շեշտեց , որ այդ նույն քաղաքացին՝ խոսքը տուժողի իրավահաջորդի մասին է, երկու տարի առաջ իրեն մեղադրել է իր կնոջ՝ ինֆարկտի արդյունքում մահվան մեջ։ Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո դահլիճում ծափեր հնչեցին, ինչից հետո Քոչարյանի կողմնակիցների և հակառակ կողմի միջև փոխադարձ մեղադրանքներ հնչեցին։