«Փյունիկը» նորից պարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկը» ֆուտբոլի ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության 2-րդ տուրում հանդիպեց Ուզբեկստանի չեմպիոն «Բունյոդկորի» հետ, որը մրցաշարին ներկայացել է 2-րդ կազմով: Չնայած այդ հանգամանքին, մեր թիմն այս անգամ էլ անհաջողության մատնվեց` 2:3:
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց «Փյունիկի» կազմում փորձաշրջան անցնող Պանցենկոն, սակայն մրցակիցը դեռեւս առաջին խաղակեսում երկու գոլ խփեց եւ առաջ անցավ հաշվի մեջ: 61-րդ րոպեին Շուկինը չնայած վերականգնեց հավասարակշռությունը, սակայն խաղավարտից 8 րոպե առաջ կրկին աչքի ընկավ «Բունյոկդորը», որը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` 3:2:
Այս պարտությունից հետո «Փյունիկը» դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ զուգահեռ ընթացող «Էկրանաս» - «Դաչիա» խաղում գրանցվեց ոչ-ոքի` 0:0, ուստի Լիտվայի չեմպիոնը նույնպես անհասանելի դարձավ մեր թիմի համար: Մրացաշարի վերջին խաղում, որը կկայանա հունվարի 19-ին, «Փյունիկը» ուժերը կչափի խմբի մյուս անհաջողակի` մոլդովական «Դաչիայի» հետ: