Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Արմեն Սարգսյանից է կախված վարորդների «ճակատագիրը» (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովը ընդունեց օրենքի փոփոխություն, որով պետական տուրք սահմանվեց Ճանապարհային ոստիկանության ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների համար։ Այսինքն՝ ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից սահմանված նույնիսկ 5000 դրամ տուգանքը վիճարկելու համար քաղաքացին պետք է վճարի 4000 դրամ պետական տուրք: Ըստ փաստաբան Գեւորգ Սլոյանի՝ ակնհայտ է, որ այս պարագայում շատ քիչ վարորդներ կդիմեն դատարան, եթե անգամ վստահ լինեն, որ որոշումն ի օգուտ իրենց է լինելու։ Այս օրենքը, ըստ փաստաբանի, խոչընդոտներ կստեղծի քաղաքացիների համար՝ իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից:

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 1-ից, բայց այն դեռ պետք է ստորագրվի ՀՀ նախագահի կողմից։ Փաստաբանի կարծիքով՝ Արմեն Սարգսյանը բոլոր հիմնավորումներն ունի այն չստորագրելու։

Հիմնավորումների մասին՝ տեսանյութում