Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» պարտվեց

Սպորտ

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ֆուտբոլի ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության 1-ին տուրում պարտվեց Լիտվայի «Էկրանասին»` 0:2: Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց Սասնաուսկասը, իսկ 58-ին Գալկեւիչյուսը կրկնապատկեց այն:

Մեր թիմն այդ խաղին հանդես եկավ այսպիսի կազմով. Սեյիչ, Սամատե, Պատակա, Սորոկին (Նդիայե, 77), Տետե, Աֆում (Շուչկին, 26), Ղազարյան (Պանչենկո, 46), Դիոպ, Էգբետա (Շեստակով, 78), Ջերսոն (Խոդիկին, 68), Նշիմբի (Վալենսուելա, 58):

Նույն խմբում զուգահեռաբար կայացած «Դաչիա» - «Բունյոդկոր» խաղն ավարտվեց վերջինիս հաղթանակով` 1:0: Երկրորդ տուրում «Փյունիկը» կհանդիպի հենց «Բունյոդկորի» հետ, ուստի պետք է ձգտի հաղթանակի, որպեսզի շարունակի պայքարը հաջորդ փուլ մտնելու համար: