Սկանդալ ԱՊՀ գավաթի մեկնարկից առաջ
Աջակցիր «Ա1+»-ինՂըրղզստանի չեմպիոն «Դորդոյ-Դինամոն» 2010 թ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունից առաջ հիմնականում մեծ հույսեր էր կապում թիմի երկու գանացի ֆուտբոլիստների` պաշտպան Դանիել Տագոյի եւ հարձակվող Դեւիդ Տետեի հետ: Դա տրամաբանական էր, քանի որ առաջինը անցած տարի ճանաչվել էր Ղըրղզստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, իսկ երկրորդը դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու:
Ձմեռային արձակուրդն ավարտվելուց հետո գանացի ֆուտբոլիստները երկար ժամանակ չեն ներկայացել թիմ: «Դորդոյ-Դինամոյի» ղեկավարները մտածել են, որ նրանք պարզապես ցանկացել են ինքնակամ երկարաձգել իրենց արձակուրդը: Սակայն վերջերս պարզվել է, որ նրանք ներկայումս մարզվում են Տաջիկստանի չեմպիոն «Վախշ» թիմում: Ուշագրավն այն է, որ վերջինս նույնպես մասնակցելու է 2010 թ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությանը:
«Դորդոյ-Դինամոն» տաջիկական կողմից պահանջել է ետ վերադարձնել իր խաղացողներին, որոնց հետ դեռեւս գործող պայմանագրեր ունի, իսկ ահա «Վախշի» ղեկավարությունն ու ֆուտբոլիստների գործակալը հայտարարել են, որ նրանք այժմ ազատ կարգավիճակ ունեն: