Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հյուսիսային Պողոտա - Հիփոթեքային Վարկեր_
A A
Պաշտոնական

Մայրաքաղաքում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը

 Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում կտեղադրվի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը: Վարպետի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում, մինչդեռ քանդակագործը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևանում: Դեռևս 2000-ականների սկզբին Արտո Չաքմաքչյանին խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում: Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց որոշման նախագծին

Արձանի ձուլման և տեղադրման ծախսերը կհոգա ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարությունը: