Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջինը կսկսեն հունահռոմեացիները

Սպորտ

Վաղը մայրաքաղաքի խուլ-համրերի մարզամշակութային պալատում տեղի կունենա 2010 թ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն մեր հանրապետության տարբեր մարզերի ուժեղագույն ըմբիշները: Առաջնությունը կավարտվի հունվարի 17-ին:

Մեկ շաբաթ անց, հունվարի 23-24-ը, նույն մարզադահլիճում, Հայաստանի չեմպիոնի կոչման համար կպայքարեն արդեն ազատ ոճի ըմբիշները: Ի դեպ, ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիան այս մրցումներին մասնակցելու համար հրավիրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին:

Ամիսը կավարտվի կաշվե ձեռնոցի հայ վարպետների առաջնությամբ: Հանրապետության ուժեղագույն բռնցքամարտիկներին կհյուրընկալի Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրը` հունվարի 24-29-ին: