A
A
1 տարում` 52 մարաթոն
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրալիացի վազորդ Տրիստան Միլլերը պատրաստվում է այս տարի մասնակցել մարաթոնյան վազքի 52 մրցումների, այսինքը, ցանկանում է ամենաքիչը շաբաթական վազել 42 կմ 195 մ տարածություն:
33-ամյա մարզիկն արդեն մասնակցել է այս տարի Շվեյցարիայում եւ Իսրայելում կայացած մարաթոնյան վազքերին` հունվարի 2-ին եւ 8-ին: Առաջիկա կիրակի նա կմասնակցի հնդկական Մումբայում կազմակերպվող մարաթոնին, իսկ հունվարի 24-ին` Կանարյան կղզիներում անցկացվող նման վազքարշավին:
Ավստրալիացի վազորդը իր պլանավորած սուպերմարաթոնի ընթացքում կլինի աշխարհի 42 երկրներում եւ ընդհանուր առմամբ կվազի 2200 կմ մրցատարածություն: