Բացել լրահոսը Փակել լրահոսը
բանտ
A A
Պաշտոնական

Կալանավոր է մահացել

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը։

Վերջինս մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով քննվող քրեական գործերով։

Հ. Թումանյանը կալանավորվել և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել 07.12.2019թ., ապա 12.12.2019թ.-ին քրեակատարողական հիմնարկի բժշկի ցուցումով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ խրոնիկական ալկոհոլիզմ ախտորոշմամբ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին