A
A
Գերադասեց Հայաստանը
Աջակցիր «Ա1+»-ինԲուլղարիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Դանիել Գենովը որոշեց ուժերը փորձարկել Երեւանի «Բանանցում», չնայած այն բանին, որ նա հրավերք է ստացել տեղի ակումբներից: Այս մասին տեղեկացնում է բուլղարական «Սպորտ» կայքէջը:
20-ամյա կիսապաշտպանն այժմ հանդիսանում է «Կոմ-Մինիոր» թիմի ֆուտբոլիստը: Նա առայժմ փորձաշրջան է անցնելու «Բանանցում»: Եթե Դանիել Գենովի տրանսֆերը չկայանա, ապա նա պայմանագիր կկնքի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկու նախկին թիմի` «Մոնտանայի» հետ: