Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Կառավարության մոտ կինը ինքնահրկիզվելու փորձ արեց. պահանջում էր տեսակցություն Փաշինյանի հետ․ Առավոտ (տեսանյութ)

Կառավարության նիստը վերջանալուն պես Մայրանուշ Երանոսյանը բենզինով լի շիշը ձեռքին մոտեցավ կառավարության դռներին ու փորձեց ինքնահրկիզվել: Որքան էլ կառավարության շենքի անվտանգության աշխատակիցները, ոստիկանները կնոջը համոզում էին հետ կանգնել այդ մտադրությունից, չէր նահանջում:

Մի ձեռքում բենզինով լի շիշն էր, մյուս ձեռում՝ կրակայրիչը: Հենց ոստիկանները մոտենում էին՝ կինը սպառնում էր բենզինը լցնել վրան: Կինը պատմեց, որ որդին 8 ամիս է՝ կոմայի մեջ է, գիտակցության չի գալիս եւ առ այսօր իր համար «մութ» է՝ որդու վթարը սպանությա՞ն փորձ էր: Դիմել է իրավապահներին, բայց դիմումների պատասխանները իրեն չեն գոհացրել:

Ասաց, որ վարչապետ Փաշինյանին էլ է նամակ գրել, սակայն մնացել է անպատասխան: Նա պահանջում էր տեսակցություն Փաշինյանի հետ:

Մանրամասները՝  Ֆակտորի տեսանյութում