Բացել լրահոսը Փակել լրահոսը
78096791_2963206933702087_2540279882055680000_o
A A
Հասարակություն

Ոստիկանների աչքի առաջ ամուսինը առևանգել է կնոջը

Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին իրավապահներն այսօր ուղեկցել են Արթիկ, որտեղ նախատեսվում էր կատարել քննչական գործողություններ։ Արդյունքում կինը՝ քննիչի և իրավապահների աչքի առջև առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից։ Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է իրավապաշտպան, Ըննդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Զառա Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի փոխանցմամբ, կինն ապաստարան է տեղափոխվել ամուսնում կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի աստիճանը շատ բարձր է։

«Ինչպե՞ս է պատահում, որ քննիչի և իրավապահների աչքի առջև կարողանում են կանանց առևանգել, ես ուղղակի չեմ հասկանում։ Ուզում եմ դարձյալ նշել, որ մենք բազմիցս բարձրաձայնել ենք ընտանեկան բռնության պարագայում առերեսում կատարելու վտանգների մասին։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի ընտանեկան բռնության զոհերի հանդեպ վերաբերմունքին, ապա բավարար է հիշեցնել Թագուհի Մանսուրյանի դեպքը, երբ ոստիկանությունից վերադառնալիս կացնահարվեցին մայրն ու դուստրը, թեև մի քանի մետրի վրա էին նրանց ճանապարհող ոստիկանները։ Նաև՝ Մարիամ Ասատրյանի սպանության դեպքը, երբ ամբողջ համակարգը տեղյակ էր կնոջ հանդեպ բռնության մասին, սակյան ոչինչ չձեռնարկեց ողբերգությունը կանխելու համար», — գրել է իվապաշտպանը։

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ կնոջը հայտնաբերել են․ Կանանց աջակցման կենտրոնի փաստաբանի ու այլ աշխատակիցների ուղեկցությամբ նա բացատրություն է տալիս։ Ոստիկանությունը խոստացել է անվտանգության միջացառումներն իրականացնել և կնոջը վերադարձնել ապաստարան։