Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տեղեկատվական պիտակ և հավաստագիր՝ միայն սպանդանոցային ծագման թարմ միս իրացնող տնտեսավարողներին

Թեև սպանդանոցային ծագման թարմ միս և ենթամթերք իրացնելու պահանջը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր տնտեսավարողների համար պարտադիր է 2020թ. հունվարի 15-ից, սակայն բազմաթիվ իրացման և հանրային սննդի կետեր արդեն օգտվում են միայն սպանդանոցների ծառայություններից:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է գործընթացի խթանմանն ու խրախուսմանը ուղղված միջոցառումները:  Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել Էջմիածին քաղաքում գործող միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի անցած երեք իրացման կետերի՝ անհատ ձեռներեցներ Վազգեն Հակոբյանին, Ռոման Կարապետյանին ու Գարուշ Սուքիասյանին:

Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում և հանրային սննդի կետերում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. դրանք փաստում են, որ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը Տեսչական մարմնի կողմից վերահսկվում է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:  

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ snund.am կայքում բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս և ենթամթերք:

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին