Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արագ սննդի կետից գողացել է դրամարկղը և տպիչ սարքը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  ապօրինի շինություն մուտք գործած  և գողություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով` 2019թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 15.10.2019թ.` ժամը 02:30-ից մինչև  09.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Զաքյան փողոցում գործող արագ սննդի կետի մուտքի դուռը և սրահից գաղտնի հափշտակել դրամարկղը և տպիչ սարքը` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

Նախաքննության ընթացքում ստացվել են վերոնշյալ հասցեում առկա տեսանկարահանող սարքի  տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը:

 

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին  հայտնաբերելու ուղղությամբ:

 

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀքննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին