Բացել լրահոսը Փակել լրահոսը
sp_6442063776431__VAG7511s
A A
Հասարակություն

Հայաստանը սնանկության ոլորտում բավական ցածր ցուցանիշ է զբաղեցնում ․ Ռաֆիկ Գրիգորյան

Աժ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը ընդունվեց միաձայն։

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ  Ռաֆիկ Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ բարեփոխումների իրականացմանն ուղղված փոփոխությունները երկար են քննարկվել խմբակցությունների և ոլորտի շահագրգիռ մարմինների հետ։

Ըստ օրինագծի՝ Սնանկության մասին օրենքում նախատեսվում է փոփոխություններ իրականացնել սնանկության կառավարիչների ընտրման, նրանց նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու հարցերում, վարձատրության մեխանիզմների որոշակի փոփոխություններ իրականացնել։

«Նախատեսվում է ընթացակարգում նորարարական լուծումներ իրականացնել՝ սնանկության գործընթացի ժամկետները կրճատելու, արդյունավետությունը բարձրացնելու և իր նպատակին ուղղված դարձնելու համար։ Նշենք, որ Հայաստանը սնանկության ոլորտում բավական ցածր ցուցանիշ է զբաղեցնում։ Մենք այս ցուցիչով 95-րդ տեղն ենք՝ ի տարբերություն մեր հարևան երկրների, որոնք բարձր տեղ են գրավում։ Փոփոխությունները հիմնված են միջազգային հեղինակություն վայելող որոշ կազմակերպությունների կողմից կատարված զեկույցների վրա»,- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը։