Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տաշիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում այսօր բացվել է Քաղաքացիների սպասարկման հերթական
գրասենյակը: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2015 թ. ի
վեր հանրապետության տարբեր մարզերում արդեն հիմնվել է քաղաքացիների սպասարկման 31 գրասենյակ:
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր ողջույնի
խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և նշել, որ
գրասենյակը հնարավորություն է ստեղծում որակյալ համայնքային ծառայությունների մատուցման համար,
իսկ բնակիչներն արդեն դրանք կարող են ստանալ իրենց բնակավայրերում՝ առցանց համակարգով:

Գրասենյակները «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցում են բարձրորակ
ծառայություններ, բարձրացնում են համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացների
արդյունավետությունն ու թափանցիկությունը: Համայնքապետարանում և քաղաքացիների սպասարկման
գրասենյակում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի
կիրառմամբ, որը թույլ է տալիս բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես
բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի
միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ,Գերմանիայի տնտեսական համագործակցության և
զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ու Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և
համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ: