Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին (տեսանյութ)

Այդ միջավայրը, որ ստեղծվում է, հենց առաջին հերթին սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց համար է, դա հնարավորություն է տալիս, որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով խոսակցություններին, թե բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրում ինչու է այդքան գումար հատկացվում ամանորյա տոնակատարություններին:

«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում: Ես համարում եմ, որ մարդկանց ուղղակի փող բաժանելը իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է: Արդեն իսկ չարչրկված ասացվածքը հեշեցնեմ. «Մարդկանց պետք է ոչ թե ձուկ բաժանել, այլ սովորեցնել ձուկ բռնել»: Մեր քաղաքականությունն ուղղված է դրան»,-հայտարարեց Փաշինյանը:

Ավելին՝ տեսանյութով․