Բացել լրահոսը Փակել լրահոսը
1575988399,1747
A A
Պաշտոնական

Գյումրիում ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած անձը ձերբակալվել է, մեկ այլ երիտասարդ կամավոր ներկայացել է (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր "ֆեյսբուքյան" էջում հրապարակում է կատարել, ըստ որի' ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ "Շեկո" մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին, հայտնում է ոստիկանությունը։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում մյուս անձը՝ Գյումրիի բնակիչ 23-ամյա երիտասարդը, դեկտեմբերի 10-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։