Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայկականը շատ թունդ է․բրենդ-ամբասադոր

Մի թափահարեք  բաժակը, այդպես չեք  զգա կոնյակի իրական համը,- HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն նկատողություն է  անում սեղանի մյուս ծայրից։  Նա Երեւանում մի խումբ լրագրողների հրավիրել է ՝ ծանոթացնելու  կոնյակի օգտագործման մշակույթին, ծեսին, համտեսման կանոններին:

Համտեսի համար Գիյոմ դը Գիտոն ընտրել է կոնյակը գնահատողների շրջանակում ամենահայտնի HENNESSY կոնյակները՝ V.S. (Very Special), V.S.O.P. (Very Superior Old Pale)  և X.O. (eXtra Old)։  Լրագրողները համտեսից հետո տպավորությամբ են կիսվում։   Բրենդ-ամբասադորը ողջունում է ցանկացած կարծիք, նույնիսկ եթե այն շատ հեռու է կոնյակի իրական համի նկարագրությունից։ Ասում է՝ որ իր ընկերությունում վեց հոգի են ընտրված որպես  համտեսի մասնագետներ։  Ամեն առավոտ ժամը 11-ին նրանք  հավաքվում են եւ  խմում  տարբեր խառնուրդներ եւ նրանց մասնագիտական կարծիքը դառնում է վճռորոշ՝  կոնյակի նոր տեսակը շուկայում հայտնվելու համար։ 

Ի դեպ,  ընկերությունը օգտագործում է միայն Կոնյակ քաղաքում աճեցվող խաղողի սորտերը։ Հիշեցնենք, որ  տան հիմնադիր Ռիչարդ Հենեսին է աշխարհին նվիրել «կոնյակ» խմիչքը եւ  այս տան շնորհիվ է, որ «կոնյակ» բառը սկսվեց շրջանառվել ոչ միայն որպես քաղաքի անվանում, այլեւ խմիչք։

Նշենք, որ Գիյոմ դը Գիտոն նաեւ համտեսել է հայկական  կոնյակ։ Ասում է, որ ֆրանսիականի համեմատ հայկականն ավելի թունդ  է , եւ միանգամից բացատրություն է  տալիս․ երեւի խաղողի տեսակից է։