Բացել լրահոսը Փակել լրահոսը
78894641_1214493252074440_5547435963455635456_n
A A
Հասարակություն

«Ռեստարտ» նախաձեռնության և Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատրանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացավ «Ռեստարտ» նախաձեռնության և  «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի գործով առաջին դատական նիստը:

Քանի որ ամբաստանյալներից մեկը չէր ստացել մեղադրական եզրակացությունը, նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա 2020 թվականի հունվարի 29-ին, ժամը 13:30-ին:

Մինչ դատական նիստի սկսվելը դատարանի դիմաց «ՎԵՏՕ»-ի անդամները բողոքի ակցիա էին իրականացնում:

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 4-ին Ամիրյան փողոցում Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» -ի անդամների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, Նարեկ Մալյանին փորձել էին նետել աղբամանը։