A
A
Առաջինը Մբոլան է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկի» զամբիացի պաշտպան Էմանուել Մբոլան նոր էջ գրեց հայկական ֆուտբոլի պատմագրքում:
Նա դարձավ Հայաստանի առաջնությունում հանդես եկող առաջին ֆուտբոլիստը, ում բախտ վիճարկվեց մասնակցելու Աֆրիկայի Ազգությունների գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարին: 19-ամյա պաշտպանն մրցաշարի 1-ին տուրում իր երկրի հավաքականի կազմում մասնակցեց Թունիսի հետ խաղին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հավելենք, որ մինչ այդ Հայաստանի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից ոչ մեկը չէր մասնակցել ոչ աշխարհի, ոչ Եվրոպայի եւ ոչ էլ այլ աշխարհամասերի առաջնությունների եզրափակիչ փուլի մրցաշարերին: