Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի Մանվել Գրիգորյան եք բռնել ու Ռոբերտ Քոչարյան, այս երկրում էլ օլիգարխ չկա՞․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Պարոն Սիմոնյան, ասում եք կոռուպցիոներներ պետք է բռնեք, բարեփոխումներ պետք է անեք, շատ լավ եք ասում, բա արեք, մեր ուզածը դա է։ Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, այս երկրում էլ օլիգարխ չկա՞։ Մի տասնայկի էլ բռնել բաց եք թողել»,- Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե հանրությունը «Իմ քայլին» 70 տոկոսից ավել ձայն է տվել, որ ամբողջը փոխի։

«Պարոն Սիմոնյան, դուք 71 տոկոս հավաքելուց չեք ասել, որ այս ճանապարհով եք փոփոխություններն անելու։ Դուք չեք ասել, որ այս բաժակը այստեղից վերցնելու եք դնեք այստեղ։ Հիմա դուք անում եք բաներ, որը միգուցե ձեզնից չեն սպասում»,- ընդգծեց Գևորգ Գորգիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։