Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դպրոցներն այդ վիճակում են այն պատճառով, որ դուք ՀՀԿ-ի հետ այստեղ նստած կնոպկա եք սեղմել․ Սիմոնյան (տեսանյութ)

Խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև վեճերի առիթ է դարձել։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին, թե Հայաստանում կան դպրցոներ, որոնք բերակարգ վիճակում չեն գտնվում, իսկ իշխանությունը 630 000 000 մլն դրամ է հատկացնում ՍԴ նախագահին և 6 անդամներին, որպեսզի նրանք հրաժարական տան, ընդգծեց․

«Ինչո՞ւ են դպրոցները այդ վիճակում, տիկին Զոհրաբյան, որովհետև նաև դուք այստեղ նստած Հանրապետականի հետ կնոպկա եք սեղմել։ Մենք կվերանորոգենք այդ դպրոցները, ինչպես վերանորոգեցինք ճանապարհները, որևէ մեկը թող դրա համար չանհանգստանա»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ հարկատուները «Իմ քայլին» 70 տոկոսից ավել ձայն են տվել, որպեսզի իշխանությունը ամբողջը փոխի։

«Հիմա էլ մեզ մեղադրում են, որ ավելի արագ փոխենք, ու վստահեցնում ենք, որ արագ փոխելու ենք ու ոչ միայն այդտեղ, այլ բոլոր տեղերում։ Ամենափոքր կոռուպցիոն մնացորդից, թերմացքից, որը մնացել է նախկինից»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։