Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 5-րդն է

Սպորտ

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը վերջին` 9-րդ տուրում, 3:1 հաշվով հաղթեց Իսրայելին եւ հաստատեց իր բացահայտ առավելությունը:

Արծաթե մեդալակիր դարձավ ԱՄՆ-ի թիմը, որը շատ արագ խաղաղ դաշն կնքեց Ադրբեջանի հետ (բոլոր 4 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի) եւ պահպանեց 2-րդ տեղը: Ամերիկացիների կազմում արծաթե մեդալ նվաճեց մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Հնդկաստանի թիմը, որը չնայած ջախջախեց Բրազիլիայի հավաքականին` 3,5:0,5, եւ վաստակած միավորներով հավասարվեց ԱՄՆ-ին, բայց միավորների ընդհանուր քանակով դարձավ բրոնզե մեդալակիր:

Մեր հավաքականը այս տուրում հեշտությամբ հաղթեց Եգիպտոսին` 3:1, սակայն ընդամենը գրավեց 5-րդ տեղը` միավորների ընդհանուր քանակով զիջելով Ադրբեջանի ընտրանուն: Թուրքիա - Հունաստան հանդիպումն ավարտվեց հույն շախմատիստների հաղթանակով` 3:1:

Ամփոփիչ աղյուսակ
Մ ԸՄ
1. Ռուսաստան 15 24
2. ԱՄՆ 13 21,5
3. Հնդկաստան 13 20
4. Ադրբեջան 12 22
5. Հայաստան 12 20,5
6. Հունաստան 8 18
7. Իսրայել 7 17
8. Բրազիլիա 4 12,5
9. Եգիպտոս 3 12
10. Թուրքիա 3 11,5