Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը (տեսանյութ)

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Կառավարության կողմից ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է կամավոր հիմքով ՍԴ դատավորներին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, եթե ՍԴ նախագահը և դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

 Նախագիծը ԱԺ-ում զեկուցեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

«Մենք այս կարգավորումը առաջարկելիս հիմնվել ենք  միջազգային փորձի վրա և հիմնվել ենք Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշման վրա, որով առնվազն չի ամրագրվել, որ սա կհակասի որևէ սկզբունքի և լուծելու համար 2015թ․-ի փոփոխություններով Սահմանադրական նոր մոդելի դատարանը ունենալու հրամայականը»,-նշեց Ռուստամ Բադասյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում։