Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վերաքննիչ դատարանի դատավորը Քոչարյանի գործով ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կարծիք էր հայտնել, որ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը: