Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը դուրս մղվեց

Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականին չհաջողվեց զբաղեցնել մրցանակային տեղերից որեւէ մեկը:

Պատճառն այն է, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հավաքականները շատ արագ խաղաղ դաշն կնքեցին` 2:2, որի արդյունքում մեր թիմը մեքենայաբար դուրս մնաց առաջին եռյակից, քանի որ նույնիսկ Եգիպտոսի հավաքականին հաղթելու դեպքում մենք վաստակած միավորների ընդհանուր քանակով ետ էինք մնում ադրբեջանցիներից: Այդ ոչ-ոքին ձեռնտու էր նաեւ Ռուսաստանի հավաքականին, որն անկախ վերջին տուրի արդյունքից, նվաճեց չեմպիոնի կոչումը:

Վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ: