Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133952
A A
Հասարակություն

Հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարում հաջողության ենք հասել ․ Վրաստանի արդարադատության նախարար

Այսօր կայացավ հայ –վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝  նման ֆորումը հնարավորություն է տալիս ավելի խորացնել արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը՝ դրանով իսկ նպաստելով երկու պետությունների հարաբերությունների խորացումը։

«ՀՀ-ում սկսված հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների համատեքստում կարևորվում է հայ-վրացական ֆորումների կազմակերպումը, որը կնպաստի փորձի փոխանակմանը և նմանատիպ ռազմավարական գործողությունների մշակմանը»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս, անդրադառնալով հայ-վրացական ֆորումի շրջանակներում իրականացվող ծրագրերին նա նշեց, որ երկու երկրների կառավարությունների արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրերն անցնում են գրեթե նույն մարտահրավերներով, հետևաբար հայ- վրացական համագործակցությունը երկուստեք հաջողելու լավ բանաձև է։

«Վստահ եմ, որ արդարադատության ոլորտում հայ -վրացական փոխշահավետ գործընկերությունը հնարավորություն է ընձեռում բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ջանքերով դիմագրավելու նաև ժամանակակից համընդհանուր մարտահրավերներին՝ գտնելով լուծման գործուն ուղիներ։ Այս համագործակցությունը օրինակելի կարող է լինել մյուս ոլորտների համար ևս։ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է։ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է գործադրելու հնարավոր ջանքերը Վրաստանի հետ փոխգործակցության նոր որակ հաղորդելու ուղղությամբ։ Մեծապես արժևորում ենք նաև երկու երկրների արդարադատության նախարարություների միջև համակողմանի կապերի հաստատումը, որը հնարավորություն կտա բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ»։

Թեա Ցուլուկիանին, խոսելով դատաիրավական համակարգի բարեփոխման ծրագրին և  հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարին, նշեց, որ այն հեշտ գործընթաց չէ և պահանջում է փուլային մոտեցում։ Վրաստանը հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարում հաջողության է հասել՝ շնորհիվ արդարության:

«Մի կողմից մենք պայքարել ենք գողական օրենքների դեմ, մյուս կողմից պայքարում էինք մարդու իրավունքների համար և այս երկուսը հավասարակշռելով՝ մենք առաջ ենք շարժվել: Դատական համակարգի հանդեպ վստահությունը  խնդիրը Վրաստանում քննարկվում է տարիներ շարունակ, այս ուղղությամբ մեծածավալ քայլեր են գործադրվել , սակայն եղել է նաև դիմադրություն դատավորների կողմից, սակայն մենք քայլ առ քայլ հասանք մեր առջև դրված նպատակներին։  Եվ հիմա  տեսնում ենք, որ հասարակությունը սկսում է վստահել Վրաստանի դատական իշխանությանը: Իսկ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ բնակչության 52%ը վստահում է Վրաստանի դատական համակարգին»,- ասաց Թեա Ցուլուկիանին։