Բացել լրահոսը Փակել լրահոսը
79695711_460337667958904_2189051342218067968_n
A A
Պաշտոնական

Որո՞նք են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններից

2019թ․ դեկտեմբերի 3-ին ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ նոյեմբերի 20-ի N 56-Ն հրամանը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ փետրվարի 1-ի #Փոխպատվաստման_օրգաններ_և_կամ_հյուսվածքներ_վերցնելու_մշակելու_կանոնները_և_փոխպատվաստումն_իրականացնելու_կարգը_hաստատելու_մասին»։

Այս առումով, համաձայն կանոնադրության, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններից է՝

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը`
ա. փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստման իրականացման նկատմամբ,
բ. օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման նկատմամբ,
գ. դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության նկատմամբ։