Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ատելության խոսքի մշտադիտարկում լրատվամիջոցներում․ զեկույց

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շարունակում է ներկայացնել  «Դիտորդ թեմատիկ»-ը, որը հանդիսանում է հարթակ` մարդու իրավունքների պաշտպանության  ոլորտում կազմակերպության գործունեությունը ներկայացնելու  համար:

«Դիտորդ թեմատիկ»-ում այս անգամ ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից առցանց մամուլում և հեռուստաալիքներում իրականացված  ատելության և վտանգավոր խոսքի մշտադիտարկման (օգոստոս-հոկտեմբեր 2019թ.) զեկույցը:

Դիտարկվել են News.am, 1in.am, mamul.am, tert.am, blognews.am, lragir.am, hraparak.am կայքէջերը և 4 հեռուստաալիք` «Հանրային հեռուստաընկերություն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, «Արմնյուզ»-ը,  «Հինգերորդ ալիք»-ը:

Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ 2019 թ․ օգոստոս – հոկտեմբեր ժամանակահատվածում ատելության և վտանգավոր խոսքի արձանագրված դեպքերի խտրականության հիմքը եղել է սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Դիտարկվող ժամանակահատվածում քննարկվող թեմաներից էր «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացումը և այդ հարցի վերաբերյալ քննարկումներում նկատվել են ատելության և վտանգավոր խոսքի բազմաթիվ դրսևորումներ` ինչպես հասարակական գործիչների, քաղաքական ակտիվիստների, այնպես էլ պետական պաշտոնյաների կողմից:

Ատելության խոսքի մշտադիտարկման զեկույցում ներկայացված են նաև  դիտարկման արդյունքում արձանագրված ատելության խոսքի օրինակներ:

Ըստ դիտարկման արդյունքների`կայքէջերից ամենաշատը ատելության և վտանգավոր խոսք է տարածել blognews.am-ը, իսկ հեռուստաալիքներից «Հինգերորդ ալիք»-ը:

«Դիտորդ թեմատիկ»-ի զեկույցն՝  այստեղ