Բացել լրահոսը Փակել լրահոսը
53753_b
A A
Հասարակություն

Վթար Ախուրյանում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախուրյանի խճուղու թիվ 46 շենքի դիմաց բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1991 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Բյուզանդ Շ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: