Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սպիտակում դեռևս 1200 ընտանիք բնակվում է տնակներում. համայնքապետ (տեսանյութ)

Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 1200 անօթևան ընտանիք կա, որ բնակվում է տնակներում։ 

Հարցին, թե 2020 թվականին ի՞նչ քայլեր են ծրագրված այս ուղղությամբ, քաղաքապետն ասաց, որ կարծում է՝ 2020 թվականին գործողությունների պլանը պատրաստ կլինի. «Դեռ քննարկման փուլում է,  բնակիչներին բնակարանով ապահովելու տարբերակներ կան։ Հիմա չգիտեմ որի վրա կանգ կառնենք, մոտեցումները տարբեր կլինեն»:
 
Հարցին, թե հնարավո՞ր է 2020 թվականին բոլորին բնակարաններով ապահովվել, Սահակյանն ասաց, որ գործընթացը 3-4 տարի կտևի, իսկ միայն շինարարությունը՝ 1-1,5 տարի։ 
 
Համայնքապետն ասաց, որ բացի տնակներում բնակվողներից կան նաև աղետից տուժածներ, որոնք վարձով են բնակվում, և նրանք դեռևս հաշվառված չեն հնարավոր նյութական փոխհատուցում ստացողների մեջ։ 
 
Վարձով բնակվողներն իրենց միջոցների հաշվին են վարձը տալիս, իսկ թե քանի ընտանիք է՝ Գագիկ Սահակյանը դժվարացավ կոնկրետ թիվ նշել։ «Բայց շատ չեն», - եզրափակեց նա։